Վերջին ամառային հավաքույթը Ռամբալկօշէից

Event ended

When: Sunday, August 9 at 01:00 PM

Organizer: RAMBALKOSHE

«Musæum»-ը մոտենում է ավարտին, և Ռամբալկօշէն այս ամռանը վերջին անգամ Հանրապետության 32 է հրավիրում բոլորին՝ տոնելու ավարտը և վերհիշելու թանգարանի վերջին ամսվա փոխակերպումները։ Տասնյակ ցուցադրություններ, միջոցառումներ, համերգներ և հազարավոր այցելուներ, որ հուշագրավ պատմական շենքին մեկ ամիս շարունակ շունչ տվեցին։ Այսպես՝ օգոստոսի 9-ին՝ ժամը 13:00-ից հավաքվում ենք museaum-ում՝ վայելելու անդադար երաժշտություն, ցուցադրություններ, ինստալյացիաներ, միմյանց։ Ժամը 14:00-ից սկսած՝ @l.f.aam կներկայանա pop-up ընթերցանության ակումբով՝ քննարկելու Իլա Բեկայի և Լուիզ Լեմուանի 2023 թ․-ի «The Emotional Power of Space» գիրքը։ Նախկինում պարսից հյուպատոսի սենյակը կվերածվի ինքնությույն ընթերցասրահի՝ մինչև 18:00-ն։ Ցուցասրահում կտեսնեք @berqstudio ի տեսողական պատումը՝ ներշնչված այգեքաղի փիլիսոփայությունից, ներքնահարկում` ինստալյացիա Control աշխարհից։ Այս ամենը կուղեկցվի անընդմեջ երաժշտությամբ սկսած 18:00-ից. կնվագեն @arenassaturian , @misak , @yourfrienddaao , @icechainprod , @ste.pan.yan ։ Վերջին ամառային հավաքույթը Ռամբալկօշէից Ժամը 13:00-23:00 Մուտքը՝ ազատ