Event ended
When: Saturday, September 26 at 01:00 PM
Where: Letters and Numbers, Armenia, Yerevan, Tumanyan Street, 35G
Organizer: Letters and Numbers
[рус, eng ➡️] Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի ականատես եք դարձել և չգիտեք ի՞նչ անել։ Ունեք ապացույցներ կամ տեսագրություն և չեք պատկերացնում, թե ու՞ր դիմել՝ ոստիկանություն, դատախազություն, համայնքապետարան կամ այլ ծառայություն. Իսկ եթե խնդիրը համակարգային է և չի լուծվում, ապա ու՞մ գրել փոփոխությունների հասնելու համար։ Վարպետաց դասին կվերլուծենք, թե ինչպես կազմել կենդանիներին և միջավայրի անվտանգությանը վերաբերող գրություններն ուղղված պետական մարմիններին և այլ ատյաններին. ֊ որտեղ դիմել որոշակի իրավիճակներում, ֊ ում և ինչպես գրել գործողությունների հասնելու համար, ֊ ինչպես ձևակերպել դիմումը և ինչ ապացույցներ կցել։ ՎԴ֊ն կվարեն կենդանապաշտպանության և միջավայրի անվտանգության ոլորտում ադվոկացիայի, իրազեկման և օրենսդրական նախաձեռնությունների ուղղությամբ մասնագիտացած փորձագետներ՝ Նարե Արամյան, կենդանապաշտպան 20ամյա փորձով, «Փրո Փոուզ» կենդանիների բարեկեցության բրիտանական կազմակերպության ներկայացուցիչ, «Երկրացիներ» կենդանիների պաշտպանության ՀԿ ղեկավար Մարիամ Տաշչյան, լրագրող, «Վայրի առևտուր» ֆիլմի հեղինակ, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հանրային կապերի պատասխանատու Լեզուն՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն։ Նախապես գրանցվելը պարտադիր է։ Ոչ թե պարզապես վրդովվել, այլ իմանալ, թե ինչ անել։ Որտեղ՝ @lanyerevan Երբ՝ սեպտեմբերի 26 ժամը 16:00 Գրանցումը՝ lancoworking.am կայքով Հղումը՝ @lanyerevan պրոֆիլի բիոյում (events → ВЕГАН-ФЕСТИВАЛЬ ОТ КОМАНДЫ YERKRATSINER → ընտրել համապատասխան միջոցառումը) Увидели жестокое обращение с животным — и не знаете, что делать?…