Event ended
When: Monday, September 21 at 04:00 PM
Where: Hospital Complex Heratsi № 1, Armenia, Yerevan, Abovyan Street, 60
Organizer: Zangak
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 16։00-ին, «ԹԷԱՏՐՈՆ» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը և Աբովյան փողոցի «Զանգակ» գրատունը, «ԱԼԵՖ» հրատարակչության հետ միասին, հրավիրում են քեզ Ժան-Ֆրանսուա Սիվադիեի, Թամարա Ալ Սաադիի և Օլիվիե Քեմեդի պիեսների հայերեն հրատարակությունների շնորհանդեսին։ Միասին կբացահայտենք, թե ինչպես են հեղինակները, անդրադառնալով հունական ողբերգություններին ու դիցաբանությանը, անտիկ պատմությունները կապում մեր ժամանակի կարևոր հարցերին՝ ընտանիք, իշխանություն, ժառանգություն, ընդվզում, աքսոր և ազատություն։ Մեզ կմիանան Օլիվիե Քեմեդը, Թամարա Ալ Սաադին, Սաթէ Խաչատրյանը և Արմեն Սարգսյանը, իսկ Համազգային թատրոնի դերասանները թատերական ընթերցմամբ կներկայացնեն հատվածներ պիեսներից։ 📍 «Զանգակ» գրատան Աբովյանի մասնաճյուղ Սիրով սպասում ենք քեզ 🤍