Event ended · More events
When: Tuesday, July 28 at 07:00 PM
Where: RAMBALKOSHE, Armenia, Yerevan
Organizer: RAMBALKOSHE
հոգ/ա/տարածություն Հանրապետության 32 հասցեում գտնվող թանգարանի շենքն ունի իր քաղաքական, ինստիտուցիոնալ ու մշակութային բազմաշերտ պատմությունը։ Երևանում եզակի ու տպավորիչ արտաքին ու ներքին հարդարանք կրելուց զատ, այն նաև կրում է յուրահատուկ լարվածություն՝ պահպանելով քաղաքային մեկ այլ՝ բազմամշակութային կյանքի հիշողություն։ Տարբեր նշանակություններ կրելով հանդերձ՝ այս շինությունը մշտապես եղել է Ֆիրդուս թաղամասի հյուսվածքի մի մասը՝ իր զարդանախշ ճակատով դառնալով սահման Ֆիրդուսի ու մնացյալ քաղաքի միջև։ CSN Lab-ը, Epigraph-ը և Rambalkoshe-ն հրավիրում են Տիգրան Ամիրյանի բանախոսությանը։ Հուլիսի 28, ժամը 19:00 Հանրապետության 32 MUSÆUM Թեև իր ճարտարապետությամբ այս շենքը տարբերվում է Ֆիրդուսի ժողովրդական կառուցապատումից, այնուամենայնիվ, այն մեզ հիշեցնում է, որ ներկայացուցչական ճակատների հակառակ կողմում գոյություն ուներ մեկ այլ քաղաք՝ պարտեզներով, բակերով, արհեստանոցներով ու համակեցության բազմազան ձևերով։ Ինչպես թաղամասի եզրագծին կանգնած բազմաթիվ այլ շենքեր, այն բացահայտում է տեսանելիի և անտեսանելիի, ներկայացուցչական պատկերի և իրական փորձառության, պաշտոնական պատմության և համայնքային հիշողության միջև եղած լարումը։ care/scape/s The Museum at 32 Hanrapetutyan Street carries its own multilayered political, institutional, and cultural history. Beyond preserving one of Yerevan’s most remarkable exteriors and interiors, the building also embodies a particular tension, preserving the memory of another, multicultural life. Despite the different roles and meanings it has acquired over time, it has…