Event ended
When: Monday, July 13 at 07:00 PM
Organizer: TUMO Labs
Կիբեռանվտանգության մասնագետի կարիերա ես կառուցու՞մ, կամ պարզապես հետաքրքրվա՞ծ ես ոլորտի վիճակով։ Հուլիսի 13-ին հրավիրում ենք բաց քննարկման պետական, մասնավոր և միջազգային կազմակերպությունների փորձագետների հետ՝ խոսելու Հայաստանում կիբեռանվտանգության ներկայի ու ապագայի մասին։ Կանդրադառնանք քաղաքականության ու անձնական տվյալների պաշտպանության ոլորտում սպասվող փոփոխություններին, հիմնական մարտահրավերներին և աշխատանքային հեռանկարների ու իրականում պահանջված հմտություններին։ Բանախոսներ՝ • Միհրան Բուլղադարյան, ՀՀ ԱՆ Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն • Արմեն Բաղդասարյան, Picsart-ի տեղեկատվական անվտանգության թիմի ղեկավար • Ալբերտ Ներզեթյան, կիբեռանվտանգության քաղաքականության խորհրդատու Մոդերատոր՝ Պերճ Բոշնաղյան, ՏՏ և անձնական տվյալների պաշտպանության մասնագետ, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: Մասնակցելու համար գրանցվեք bio-ում հղումով👆 Այս անգամ հանդիպելու ենք մեր գործընկեր, Գերմանական միջազգային համագործակցության (GIZ) գրասենյակում։ 📍 GIZ Հայաստանի գրասենյակ, Հանրապետության փող. 59, 3-րդ հարկ 🗓 Հուլիսի 13, ժամը՝ 19:00 Թումո լաբերը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից 🇪🇺 #TUMOLabs Are you building a career in cybersecurity or simply curious about the state of the field? Join us on July 13 for an open discussion with experts from government, industry, and international organizations about the present and future of cybersecurity in Armenia. We’ll explore upcoming changes in cybersecurity policy and personal data protection, the main challenges facing the…