musæum նախագիծ

Event ended

When: Sunday, July 12 at 06:00 PM

Organizer: RAMBALKOSHE

Ռամբալկօշէ Մշակութային Հիմնադրամը և Գրականության և Արվեստի Թանգարանը հրավիրում են Ձեզ “musæum” նախագծին, որը տեղի կունենա հուլիսի 12-ից մինչև օգոստոսի 9-ը Հանրապետության 32 հուշարձան շենքում։ Պատմական շենքը կվերածվի թանգարանի՝ մշտական ցուցադրություններով և հանրային ծրագրով, ներառյալ՝ համերգներ, ֆիլմերի ցուցադրություն, աշխատարաններ և այլն։ Հուլիսի 12-ին՝ ժամը 18:00-ին այստեղ անց կկացվի «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի բացման երեկույթը, կցուցադրվի շենքից գտնված արխիվից Մուշեղ Խաչատրյանի և Առնո Սիրանյանի սքանավորած «Քարե Քրոնիկոն» վավերագրական ֆիլմը, Ռամբալկօշէ կոլեկտիվից @norosohigh և @aregaydinyan վինիլներ կնվագեն։ Այս շենքը կառուցվել է 1850-ականներին, ի սկզբանե այստեղ գործել է Պարսկաստանի հյուպատոսարանը, հետագայում ՀՕԿ-ի գրասենյակն է եղել՝ Հովհաննես Թումանյանի գլխավորությամբ, 1964-ից՝ Պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերությունը, որի առաջին տնօրենը Մարտիրոս Սարյանն էր։ Ռամբալկօշէի այս տարվա “musæum”-ը նվիրված է այժմ չօգտագործվող այս շենքի վերաակտիվացմանը՝ ժամանակավոր թանգարանի ձևաչափով, որը հետագայում Մարկոս Գրիգորյանի մշտական թանգարանը կդառնա։ Նախագիծն իրագործվում է Երևանի քաղաքապետարանի և ԿԳՄՍՆ-ի աջակցությամբ։ Թանգարանը բաց է լինելու ամեն օր. Երկուշաբթիից հինգշաբթի՝ 13:00-21:00 Ուրբաթից կիրակ՝ 13:00-23:00 RX