International Photography Day

Event ended

When: Wednesday, August 19 at 07:00 PM

Where: Common Ground, Armenia, Yerevan, Tumanyan Street, 28/20

Organizer: Common Ground

EN / RU in the comments. 👇 Արդեն տասնմեկերորդ տարին անընդմեջ Days of Photography-ին նշում է International Photography Day-ը՝ համախմբելով լուսանկարիչներին, արվեստագետներին և լուսանկարչությամբ հետաքրքրվող բոլոր մարդկանց։ Այս տարի International Photography Day-ը կանցկացվի Leica-ի հետ համագործակցությամբ՝ օգոստոսի 19-ին, ժամը 19:00-ին, Common Ground-ում։ Միջոցառման գլխավոր իրադարձություններից մեկը կլինի «Երևանյան բակ» խորագիրը կրող Leica Workshop & Photography Competition-ը։ Ի՞նչ է սպասվում։ 📷 Leica Workshop & Photography Competition • Մասնակիցները հնարավորություն կունենան սահմանափակ ժամանակում նկարահանել Leica Q3 և Leica M11 Monochrom (35mm f/1.4 և 75mm f/2) տեսախցիկներով, հատուկ լուսանկարչական տաղավարում և ստեղծել իրենց լավագույն կադրը։ • Նկարահանումից հետո յուրաքանչյուր մասնակից կներկայացնի մեկ հեղինակային լուսանկար, որը կմասնակցի մրցույթին։ Հաղթող աշխատանքը կընտրի մասնագիտական ժյուրին։ 🏆 Leica Special Prize Leica-ն սահմանել է նաև հատուկ մրցանակ՝ Leica Q3 տեսախցիկի 1-ամսյա փորձնական օգտագործման (Test Drive) հնարավորություն, ինչպես նաև Photographer × Leica նախագծին մասնակցելու հնարավորություն։ 📷 Leica Pop-up Միջոցառման ընթացքում կգործի նաև Leica Pop-up տարածքը, որտեղ այցելուները կկարողանան ծանոթանալ Leica-ի լուսանկարչական տեխնիկային։ Միջոցառման գործընկերներ՝ Leica • GermaniQA • Common Ground • art mart 🎟 Մասնակցությունն անվճար է, սակայն պարտադիր է նախնական գրանցումը։ 📍 Գրանցման հղումը կարող եք գտնել մեր Bio բաժնում։