Հանդիպում Անտոնիա Արսլանի հետ

When: Tuesday, October 13

Organizer: Zangak

Հոկտեմբերի 13-ին «Զանգակ» գրատանը կհյուրընկալենք անվանի իտալահայ գրող Անտոնիա Արսլանին։ Հանդիպման շրջանակում տեղի կունենա նաև հեղինակի «Մշո գիրքը» («Մշոյ գիրքը») վեպի արևմտահայերեն թարգմանության շնորհանդեսը։ «Մշո գիրքը» Անտոնիա Արսլանի՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված երրորդ վեպն է։ Այն պատմում է հայկական ամենամեծ ձեռագիր մատյանի՝ «Մշո ճառընտիր»-ի փրկության պատմությունը։ Գիրքն իտալերենից արևմտահայերեն թարգմանել է Վարդան Մատթէոսեանը։ Այն հրատարակվել է «Սիս» հրատարակչության կողմից՝ ՀԱԵ Հյուսիսային Ամերիկայի Արևելյան թեմի առաջնորդարանի աջակցությամբ։ Նախաձեռնությունն իրականացվում է Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի, «Save Armenia» կազմակերպության և «Զանգակ» գրատան համագործակցությամբ։ Հանդիպման լեզուները՝ անգլերեն և իտալերեն։ Թարգմանությունը՝ հայերեն։ Տեղերը խիստ սահմանափակ են։ Մասնակցությունը՝ նախնական գրանցմամբ։