Event ended
When: Friday, September 25 at 07:30 PM
Where: Zangak Bookstore Abovyan Branch, Armenia, Yerevan, Abovyan Street, 7
Organizer: Zangak
Երևանը յուրաքանչյուրիս հիշողություններում տարբեր է․ մեկի համար այն մանկության բակն է, մյուսի համար՝ ամեն օր անցած փողոցը, սիրելի շենքը կամ քաղաքում ապրած փոքրիկ պատմությունը։ Սեպտեմբերի 25-ին «Զանգակ» գրատանը կհանդիպեն «Բաղրամյանով վերև-ներքև» գրքի հեղինակ Արա Թադևոսյանն ու «Երևա, Երևա, Երևան» գրքի հեղինակ Լուսինե Հովհաննիսյանը։ Նրանք կզրուցեն իրենց գրքերում ներկայացված Երևանի մասին, կհամեմատեն իրենց պատմություններն ու քաղաքային պատկերները՝ առաջարկելով քննարկման հյուրերին բացահայտել, թե ինչպես է ներկայանում քաղաքը տարբեր հիշողությունների միջոցով։ Սպասում ենք Ձեզ՝ միասին հիշելու, պատմելու և Երևանը ևս մեկ անգամ բացահայտելու 💛 📅 Սեպտեմբերի 25 | 19։30 📍 «Զանգակ» գրատան Աբովյան մասնաճյուղ